ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Քաղաքականություն՝ առանց նախագծի, իշխանություն՝ առանց իմաստի

Քաղաքականություն՝ առանց նախագծի, իշխանություն՝ առանց իմաստի
23.05.2025 | 20:33

Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։

Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն՝ միայն արձագանքային պահվածք, իրավիճակային որոշումներ և իշխանությունը ցանկացած գնով պահպանելու ձգտում։

Բացակայում է ոչ միայն մեծ Գաղափարը, այլև քաղաքական նախագծման մշակույթը։ Չկա ապագա պետության մոդելի ու հասարակությանը համախմբող արժեհամակարգի ձևակերպում։

Պատմական-աշխարհաքաղաքական մտածողությունից զուրկ էլիտան գործում է ադմինիստրատիվ, այլ ոչ թե քաղաքական առաջնորդության տրամաբանությամբ։

Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում, կարիք ունի սուբյեկտության վերաիմաստավորման։ Սակայն առանց քաղաքական Նախագծի, առանց ապագայի հստակ Նախագծի՝ ցանկացած բարեփոխում դատապարտված է մնալ մակերեսային, ցանկացած պայմանավորվածություն՝ ժամանակավոր։

Քաղաքականություն առանց Նախագծի՝ իշխանություն առանց իմաստի։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ